Ֆրանսիայում դատել են երեխային լվացքի մեքենայի միջոցով սպանած տղամարդուն
Ֆրանսիայի դատարանը հրապարակել է 36-ամյա Քրիստոֆ Շամպենուայի դատավճիռը: Նա սեփական երեխային մտցրել է լվացքի մեքենայի մեջ եւ միացրել այն՝ պատճառաբանելով, թե 3-ամյա տղան խանգարել է ընտանիքի մյուս անդամներին:
Հայրը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման: Հանցագործությանը նպաստելու մեղադրանքով 12 տարվա ազատազրկման է դատապարտվել նաեւ փոքրիկի մայրը: Նա լսելով երեխայի ճիչերը, չի էլ փորձել միջամտել: