6989 դիտում
16:51 14-07-2015
Նաիրիտցիները փակել են Բագրատունյաց փողոցի դիմացի հատվածը. երթեւեկությունը կաթվածահար է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նաիրիտցիները փակել են Բագրատունյաց փողոցի դիմացի հատվածը: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, երթեւեկությունը նշված հատվածում կաթվածահար է եղել: Իսկ այս շոգ եղանակին բողոքի նման դրսեւորումը վարորդներին էլ ավելի է բարկացնում:
Տեղում են նաեւ մեծ թվով ոստիկաններ, ովքեր փորձում են համոզել ցուցարարներին բացել փողոցը:
Վերջիններս դժգոհում են, որ գործարանի տնօրեն Ռոբերտ Սաղաթելյանն աշխատավարձի վճարման գործընթացը արհեստականորեն ձգձգում է: Անգամ առաջարկվող համաձայնագիրը չեն տվել ստորագրել:
Մինչեւ այդ էլ տեղեկացրել էինք, որ նրանց աշխատավարձերը վճարելուց առաջ նրանց առաջ պայման են դրել. գրավոր համաձայնագիր են պահանջել, որի համաձայն հրաժարվում են տույժ-տուգանքներից: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էին Նաիրիտի աշխատակիցները: Միաժամանակ ավելացրել, որ այդ կերպ միայն մայր գումարն են ստանալու, բայց ստիպված են ընդունել այդ առաջարկը, քանի որ գումարները հետ ստանալու այլընտրանք չի մնում:
Համաձայնագրի ստորագրումից 3 օրվա ընթացքում խոստացել են վճարումներ իրականացանել:
Հիշեցնենք, որ նաիրիտցիները պահանջում են իրենց 18 ամսվա աշխատավարձը, որը կազմում է մոտ 15 մլն դոլար: Կառավարությունն էլ խոստացել է մինչեւ հուլիսի 15-ը վճարել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
28089 դիտում
11:06 10-12-2014
Արտակարգ իրավիճակ` Կրկեսի խաչմերուկում. հսկայական քարերը երթեւեկությունը կաթվածահար են արել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
5156 դիտում
09:16 05-05-2022
Անհնազանդության բողոքի ակցիաներ Երեւանում. երթեւեկությունը կաթվածահար է. ուղիղ. News.am
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»