Բեռլինում ցուցադրվում է Լենինի արձանի հսկա գլուխը. լուսանկարներ
Բեռլինի Spandau Citadelle թանգարանում այսօրվանից ցուցադրվում է Լենինի հսկա արձանի գլուխը, որը կշռում է 3 տոննա:
Այն հանվել էր քաղաքի հարակից անտառներից մեկից: Արձանի բարձրությունը 19մ. է եղել: Այն կանգնեցվել էր 1970թ.՝ պրոլետարիատի առաջնորդի 100-ամյակի առթիվ՝ Բեռլինի Լենինի անվան հրապարակում, որը հետագայում անվանակոչվեց Միացյալ ազգերի հրապարակ:
1990թ. քաղաքային իշխանությունների որոշմամբ արձանն ապամոնտաժվել էր եւ թաղվել անտառում: