Թայվանում գտնվել է 20 տարի առաջ գողացված Բուդդայի արձանի գլուխը
Թայվանում Բուդդայի ճապոնական հնագույն արձանը 20 տարվա ընդմիջումից հետո «միավորվել» է իր գլխի հետ:
1600-ամյա արձանի գլուխը կտրել եւ գողացել էին 20 տարի առաջ: Մինչդեռ 2014 թվականին անանուն մեկը վերադարձրել էր այն մենաստանին: Մեկ տարի տեւած հետազոտությունների արդյունքում հաստատվեց, որ կտրված գլուխը պատկանում է հենց այդ արձանին:
Բուդդայի արձանը թայվանական մենաստանում կցուցադրվի մինչեւ 2016 թվականը, այնուհետեւ կվերադարձվի Ճապոնիա: