Առյուծը ատամներով բացում է զբոսաշրջիկների ավտոմեքենայի դուռը. տեսանյութ
Հարավային Աֆրիկայի ազգային արգելոցներից մեկում զբոսաշրջիկները ավտոմեքենայով մոտեցել էին առյուծների ընտանիքին` լուսանկարելու նրանց:
Առյուծներից մեկը անսպասելի մոտեցել էր ավտոմեքենային և ատամներով բացել դուռը: Ավտոմեքենայում գտնվող զբոսաշրջիկները սարսափել էին տեղի ունեցածից, սակայն չէին կորցրել իրենց և հասցրել էին արագ փակել մեքենայի դուռը:
«Միայն հաջորդ օրը մենք հասկացանք` ինչպիսի վտանգի միջով ենք անցել: Ամեն ինչ կարող էր շատ վատ ավարտ ունենալ», մեկնաբանել էին տեղի ունեցածը զբոսաշրջիկները:
Ներկայացնում ենք տեսանյութը: