211652_close_icon
views-count2456 դիտում article-date 22:08 09-09-2015

Գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնության կազմակերպիչները շփոթել են Ռուսաստանի հիմնը. տեսանյութ

Գերմանիայում ընթացող գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությունը գրանցվել է հիմնի հետ կապված հերթական միջադեպը: Օղակների մարզաձևում հաղթած ռուսաստանցի մարմնամարզուհի Մարգարիտա Մամունի պարգևատրման արարողության ժամանակ հնչել է ոչ թե Ռուսաստանի հիմնը, այլ Միխայիլ Գլինկայի երաժշտությունը, որը 1990-2000 թվականներին է եղել Ռուսաստանի հիմնը: Ընդ որում, կազմակերպիչները երկու անգամ են միացրել երաժշտությունը: Նույն միջադեպը [url=http://http://shamshyan.com/hy/article/2015/09/08/64259/]գրանցվել էր[/url] նախօրեին ԱՄՆ-ում, որտեղ ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, 75կգ քաշային կարգում չեմպիոն դարձած ռուսաստանցի Ռոման Վլասովի պատվին նորից հնչել էր Գլինկայի երաժշտությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր