Լաս Վեգասում ուղևորատար օդանավ է այրվել. կան վիրավորներ. տեսանյութ
Առնվազն 14 մարդ է տուժել ԱՄՆ Նևադա նահանգի Լաս Վեգասի օդանավակայանում British Airways ավիաընկերությանը պատկանող Boeing 777 ուղևորատար օդանավում բռնկված հրդեհի պատժառով:
Միջադեպը տեղի է ունեցել «Մաքքարեն» օդանավակայանում՝ թռիչքուղու վրա: Օդանավում եղել է 159 ուղևոր և օդանավի 13 հոգանոց անձնակազմը: Այն պետք է ուղևորվեր դեպի Լոնդոնի Գեթվիք օդանավակայան, իսկ հրդեհը շարժիչներից մեկում բռնկվել է թռիչքից վայրկյաններ առաջ:
Ուղևորներն արագ տարհանվել են, իսկ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: