211652_close_icon
views-count1155 դիտում article-date 11:43 09-09-2015

Միասնական մոտեցում՝ Երևանի 315 կանգառասրահների սպասարկմանը

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի կանգառներում տեղադրված թվով 315 կանգառասրահները և կանգառանշանները վարձակալությամբ տնօրինում է «Աութդոր էֆֆեկտ» ՍՊԸ-ն: Համաձայն վարձակալության պայմանագրի` ընկերությունը պարտավոր է պահպանել, նորոգել և սպասարկել կանգառասրաhներն ու կանգառանշանները: Ընկերության ենթակայությամբ գործում են մի քանի խմբեր, որոնց մի մասն ուսումնասիրում է կանգառների առկա վիճակը, մի մասն զբաղվում կանգառների վերանորոգման աշխատանքներով: Նշված բոլոր աշխատանքների նկատմամբ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից ամենօրյա հսկողություն է իրականացվում: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր