1320 դիտում
16:58 07-09-2015
Մայրաքաղաքում շարունակվում է բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարը
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 11 վարչական արձանագրություն:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցների աջակցությամբ շարունակում է նաև բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ համաքաղաքային ստուգայցերը:
Զեկուցվել է, որ վերջին 10 օրում իրականացված հետևողական աշխատանքի արդյունքում ամբողջությամբ վերացվել է մասնավորապես մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շուկայամերձ Վանթյան և Սվաճյան փողոցներում, Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց և Գնունի փողոցների շինանյութի շուկային հարակից հատվածի, Էրեբունի վարչական շրջանի Սասունցի Դավիթ կայարանի կայանամերձ տարածքի, Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի և Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի հրապարակի հարակից տարածքներում կազմակերպվող ապօրինի առևտուրը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել ոստիկանության հետ համատեղ տարվող աշխատանքները և սահմանել ամենօրյա հսկողություն:
«Այս ուղղությամբ հսկողությունը պետք է լինի մշտական, ու մենք պետք է շարունակենք պայքարը բացօթյա ապօրինի առևտրի դեմ: Որոշ մարդիկ փորձում են թյուր տպավորություն ստեղծել, որ մեր քաղաքացիներին հնարավորություն չենք տալիս առևտուր իրականացնել: Մինչդեռ մեր պահանջը հստակ է. առևտրային գործունեությունը պետք է իրականացվի բացառապես շուկաներում և առևտրի համար սահմանված մյուս տարածքներում, այլ ոչ թե այդ տարածքներից դուրս: Մենք որևէ մեկին ոչ արգելել և ոչ էլ խոչընդոտել ենք օրենքով սահմանված կարգով իրենց առևտրային գործունեությունը ծավալելու հարցում: Ըստ այդմ անհիմն են հնչող որոշ տեսակետները, թե բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարը քաղաքացուն զրկում է առևտրային գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից: Ավելին, նույն այդ քաղաքացիներից շատերն այսօր արդեն սահմանված վայրերում են շարունակում իրենց գործունեությունն ու որևէ խնդիր չունեն: Ու մենք շարունակելու ենք արատավոր այս երևույթի վերացման ուղղությամբ աշխատանքներն այնքան ժամանակ, մինչև բոլորը գիտակցեն, որ փողոցն ու մայթը առևտրային գործունեության տարածք չեն ու չեն կարող լինել»,-ընդգծել է քաղաքապետը:
Նմանատիպ նյութեր
1496 դիտում
20:45 07-08-2014
Շարունակվում են բացօթյա ապօրինի առևտրի դեմ ձեռնարկվող միջոցառումները
1185 դիտում
16:32 24-08-2015
Շարունակվում են բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները
1685 դիտում
22:37 24-08-2015
Շարունակվում են բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ աշխատանքներ
Այս բաժնից
1225 դիտում
13:11 05-01-2025
Սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց
1522 դիտում
11:40 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ
1627 դիտում
11:29 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ