1496 դիտում
20:45 07-08-2014
Շարունակվում են բացօթյա ապօրինի առևտրի դեմ ձեռնարկվող միջոցառումները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ինչպես նաև «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով, Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության ու մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցները 2014թ. առաջին կիսամյակում կազմակերպել են ամեօրյա շրջայցեր. բացօթյա ապօրինի առևտրի արգելման ու կանխարգելման աշխատանքներ են իրականացվել Երևանի վարչական բոլոր շրջաններում: Ըստ այդմ, սահմանվել է մշտական հսկողություն բացօթյա ապօրինի առևտրի վերսկսումը բացառելու նպատակով։ Դրան զուգահեռ, կանոնակարգվել է նաև օրենքով թույլատրվող ապրանքների բացօթյա առևտուրը։
Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում և հրապարակներում սահմանվել է հերթապահություն: Շրջայցերի ընթացքում փողոցների և պողոտաների մայթերից տեղահանվել են առանց թույլտվության տեղադրված պաղպաղակի և զովացուցիչ ջրերի վաճառքի համար նախատեսված մեծ թվով սառնարաններ և ծաղիկների վաճառքի համար նախատեսված բաց տաղավարներ։ 2014թ. 1-ին կիսամյակում բացօթյա ապօրինի առևտրի մասով ոլորտում կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 166 արձանագրություններ: Առևտուրը կանոնակարգվել է նաև գետնանցումներում: Առևտրի և սպասարկումների վարչության կողմից ուսումնասիրվել են գյուղատնտեսական արտադրանքի և գյուղմթերքի փոքրածավալ բոլոր 34 շուկաները և համապատասխան միջոցներ են ձեռնարկվել հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման, սպասարկման որակի բարելավման ուղղությամբ:
Հաշվետու ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցում, վերսկսել է գործունեությունը գյուղմթերքի բացօթյա տոնավաճառը, որտեղ առևտուր են անում միայն գյուղմթերք արտադրողները: Նկատի ունենալով նաև ամառային շոգ եղանակը՝ Երևանի քաղաքապետարանը երևանցիներին հորդորում է զերծ մնալ բացօթյա ապօրինի առևտուր կատարելուց, որի ժամանակ, սովորաբար, չեն պահպանվում սանիտարահիգիենիկ անգամ տարրական պայմանները: Այդպիսի փաստ արձանագրելիս քաղաքացիները կարող են ահազանգել Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
1317 դիտում
16:58 07-09-2015
Մայրաքաղաքում շարունակվում է բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարը
1182 դիտում
16:32 24-08-2015
Շարունակվում են բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները
1682 դիտում
22:37 24-08-2015
Շարունակվում են բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ աշխատանքներ
Այս բաժնից
760 դիտում
13:58 03-01-2025
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ եղանակը՝ առաջիկա օրերին
604 դիտում
13:52 03-01-2025
Ամանորի օրերին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում գրանցվել է 10 ծնունդ
1081 դիտում
13:10 03-01-2025
Դավիթ Ալթունյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը