211652_close_icon
views-count1717 դիտում article-date 16:00 07-09-2015

Պուտինն անսպասելիորեն հրահանգել է ստուգումներ սկսել Կենտրոնական ռազմական շրջանում

ՌԴ նախագահ, այդ երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վլադիմիրր Պուտինն անսպասելի հրաման է արձակել Կենտրոնական ռազմական շրջանում ստուգումներ սկսելու մասին: Այդ մասին հաղորդում է Tass-ը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին: Վերջինս նշել է, որ ստուգումները կանցկացվեն սեպտեմբերի 7-ից մինչև սեպտեմբերի 12-ը: Մարտական լրիվ պատրաստության են բերվելու ոչ միայն Կենտրոնական ռազմական շրջանի ուժերը, այլև այլ շրջանների ավիացիոն մասերը, ՆԳՆ ուժերը և Ռազմատրանսպորտային ավիացիան: Ստուգվելու են նաև դաշնային և տարածաշրջանային իշխանությունների պատրաստվածությունը, մասնավորապես, Առողջապահության, գյուղատնտեսության, առևտրի նախարարությունները, ՌԴ Դաշնային բժշկակենսաբանական գործակալությունը, Росрыболовств-ը և Росрезерв-ը, ինչպես նաև Բաշկիրիայի, Նովոսիբիրսկի, Սամարայի և Չելյաբինսկի ադմինիստրացիաները:

Նմանատիպ նյութեր