Պուտինն անակնկալ ստուգում է հայտարարել Կենտրոնական ռազմական շրջանում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անակնկալ ստուգում է հայտարարել Կենտրոնական ռազմական շրջանում:
«Ըստ հրամանի՝ այսօր՝ ժամը 11.00-ին նշված հատվածում տեղակայված Կենտրոնական ռազմական շրջանի զորքերը, զորամասերի ծառայողները, ինչպես նաև զինմիավորումները մարտական պատրաստվածության են բերվել»- ասել է ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն:
Զորավարժանքների շրջանակում մարտական պատրաստվածության են բերվել մոտոհրաձգային և զենիթահրթիռային համալիրները, որոնք տեղակայված են Ուրալում և Արևմտյան Սիբիրում: