Ամերիկյան իշխանությունները կարող են Չինաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշում ընդունել, քանի որ գտնում են, որ ԱՄՆ մի շարք մասնավոր ընկերությունների վրա կիբերհարձակումների համար պատասխանատու է հենց Չինաստանը:
CNN-ի փոխանցմամբ՝ սահմանափակումների մասին փաթեթը կընդունվի մի քանի ֆիզիկական անձանց և կոմերցիոն կազմակերպությունների նկատմամբ: Այն մշակվել է մի քանի ամսվա ընթացքում և ուժի մեջ մտցնելու հարցն այժմ լրջորեն քննարկվում է:
Ամենայն հավանականությամբ դրանք կկիրառվեն սեպտեմբերի 25-ից հետո, քանի որ սեպտեմբերի 24-ին երկօրյա այցով ԱՄՆ-ում կլինի Չինաստանի նախագահը: