5120 դիտում
09:40 05-09-2015
Կեսգիշերն անց Ազգային ժողովի հատուկ նիստ է գումարվել
«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում սեպտեմբերի 5-ին՝ ժամը 01:30-ին, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ իրավունքի ուժով գումարվել է ՀՀ Ազգային ժողովի պայմանական հատուկ նիստ՝ օրակարգում ունենալով ՀՀ Նախագահի «Ռազմական դրություն հայտարարելու մասին» հարցը: Պատգամավորների առաջարկով քվեարկության է դրվել պայմանական հատուկ նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը, որը քվեարկությամբ ընդունվել է:
Հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ Նախագահի լիազոր ներկայացուցիչը: Ժամը 02:00-ին Ազգային ժողովն ավարտել է պայմանական հատուկ նիստի աշխատանքը: Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի համաձայն՝ քննարկումն ավարտվում է ՀՀ Նախագահի լիազոր ներկայացուցչի եզրափակիչ ելույթով՝ առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պայմանական հատուկ նիստը գումարվել է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում:
Նմանատիպ նյութեր
1390 դիտում
17:15 17-11-2014
Գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ
1157 դիտում
21:24 23-11-2022
Գումարվել է Արցախի Ազգային ժողովի հերթական նիստը
1501 դիտում
17:38 15-03-2023
Գումարվել է ԱՀ Ազգային ժողովի հերթական նիստը
Այս բաժնից
1147 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1186 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
910 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան