Ավտովթարից հետո սայլակին գամված կինը մեր օգնությունն է ակնկալում. տեսանյութ
1972 թվականին ծնված Բագրատաշենցի Գայանե Կարապետյանի կյանքը կտրուկ փոխվեց 2008 թվականին տեղի ունեցած ճակատագրական վթարի պատճառով: Ստանալով ողնաշարի կոտրվածք նա գամվում է հաշմանդամի անվասայլակին: Հայաստանյան բժիշկներն արել են հնարավորինս, սակայն Գերմանիայի մասնագետները ուսումնասիրելով բժշկական փաստաթղթերը հույս են հայտնել նրա քայլելու հնարավորության մասին: Բաղձալի երազանքն իրականացնելու համար Գայանեին 18 000 դոլար է անհրաժեշտ, սակայն ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում, այդ իսկ պատճառով Գայանեն դիմում է հանրության աջակցությանը:
Գայանե Կարապետյանի անունով ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿՈՒՄ բացվել են հաշվեհամարներ՝
[b]2476804503240000 /ՀՀ դրամ/,
2476804503240010 /ԱՄՆ դոլար/,
2476804503240020 /Եվրո/,
SWIFT: ASHBAM22:
[/b]
[img]/ups/images/0119124001441267694974773.jpg[/img]