211652_close_icon
views-count2347 դիտում article-date 16:03 09-03-2015

Ջավախեցի երիտասարդը վթարից հետո սայլակին է գամված. նրան բուժում է անհրաժեշտ Գերմանիայում. տեսանյութ

Ավտովթարից հետո հաշմանդամական սայլակին գամված 25-ամյա ջավախեցի Գրիգոր Դանիելյանն իրեն օգնելու խնդրանքով դիմել է հանրությանը: «Սիրելի հայրենակիցներ, կյանքս ընթանում էր իր հունով՝ աշխատում էի, զբաղվում ֆուտբոլով, սակայն 2011 թվականի հունիսի 22-ին տեղի ունեցած վթարի պատճառով կյանքս կտրուկ փոխվեց: Բախտի բերումով չեմ մահացել, բայց գամվել եմ սայլակին: Ես պատահականության զոհ եմ, ում երբեք չեն օգնել, նույնիսկ վրաերթի ենթարկողը: Բուժման նպատակով ծնողներիս հետ Ջավախքից տեղափոխվել ենք Երևան, ապրում ենք վարձով: Սակայն չունենալով միջոցներ բուժման ծախսերը հոգալու և տան վարձը տալու համար հիվանդ հայրս գնացել է արտագնա աշխատանքի, իսկ խեղճ մայրս, ով նույնպես հաշմանդամ է, զբաղված է ինձ խնամելով: Միայնակ ոչինչ չեմ կարողանում անել, նույնիսկ հոգալ չնչին կարիքներս: Ինձ հնարավորություն է ընձեռնվել ստանալ բուժում Գերմանիայում, որից հետո կարող եմ քայլել, սակայն չունեմ այդ անելու գումարային հնարավորություն: Հայցում եմ բարեգութ մարդկանց օգնությունը»: Գրիգոր Դանիելյանի հեռախոսահամարն է՝ +39495 65-25-16: Գրիգորի մոր՝ Վարդանուշ Դանիելյանի անունով CONVERSE BANK-ում բացված են հաշվեհամարներ՝ 1930052132960100-AMD; 1930052132960101-USD; 1930052132960158-RUR; 1930052132960104-EUR; SWIFT-կոդ՝ COVBAM22:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր