Մոսկվայում ծեծել են հայազգի դերասան Ալբեր Մելիք Փաշաևին
Մոսկվայում այսօր դաժան ծեծի է ենթարկվել ազգությամբ հայ, դերասան Ալբեր Մելիք Փաշաևը:
36-ամյա դերասանի մամլո ծառայությունից տեղեկացանք, որ Մելիք Փաշաևին ծեծել է նրա երկրպագուներից մեկը, ով ներխուժել է դերասանի բնակարանը և պահանջել ինքնագիրը տալ և լուսանկարվել իր հետ:
Նրան ձերբակալել են, իսկ դերասանը ստացել է ուղեղի ցնցում և այժմ գտնվում է Մոսկվայի բժշկական կենտրոններից մեկում:
Ալբեր Մելիք Փաշաևն ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը:
Դերասանը խաղացել է «Տաքսիստ-3», «Հետք», «Երջանիկ՝ միասին», «Ընկեր ոստիկանները», «Անհավասար ամուսնություն», «Հավատարիմ միջոց» ֆիլմերում:
[img]/ups/images/0392683001441191853235689.jpg[/img]