Ադրբեջանական ընկերությունը ցանկանում է գնել օպտիկամանրաթելային մալուխը, որն ապահովում է Հայաստանի 85% ինտերնետը
Ադրբեջանական առաջատար «Azeronline» ինտերնետ մատակարարը հետաքրքրված է Վրաստանի Caucasus Online խոշորագույն կաբելային ինտերներ-մատակարարի՝ 1200 կմ երկարությամբ օպտիկական-մալուխային կաբելի ձեռքբերմամբ: Այդ մասին հայտնել է վրացական «Կվիրիս պալիտրա» թերթը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:
Թերթի փոխանցմամբ՝ կաբելը 2008 թվականին անցկացվել է Սև ծովի հատակով և Եվրոպայից ամենակարճ ճանապարհով ինտերնետ է մատակարարում Անդրկովկասյան երկրներին:
Կաբելն ապահովում է Հայաստանում ինտերնետի 85%-ը, Ադրբեջանի ինտերնետի 50%-ը և Վրաստանում ինտերնետի 55%-ը: