211652_close_icon
views-count1781 դիտում article-date 21:03 01-09-2015

Արաբկիրի բաժին բերման ենթարկված ակտիվիստները ազատ արձակվեցին

Ոստիկանության կողմից բերման ենթարկված «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ազատ են արձակվում։ Բերման ենթարկվածները ութն են: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ակտիվիստներից Մաքսիմ Սարգսյանը ասաց, որ Արաբկիրի բաժին բերման ենթարկված ակտիվիստները ազատ են արձակվել։ Սակայն իրենց բերման ենթարկելուց հետո հրապարակում ակտիվիստները փորձել են փակել փողոցը եւ նրանց էլ են բերման ենթարկել։ Ակտիվիստները ոստիկանության գործողությունները անօրինական գնահատեցին։ Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ իրենց հաջորդ ակցիան տեղի կունենա սեպտեմբերի 11-ին։ Իսկ այս պահին երթով շարժվում են Հանրապետության հրապարակ Մինչեւ այդ նշել էինք, որ նախնական տեղեկություններով` մոտ 5 ակտիվիստ բերման են ենթարկվել, ինչից հետո ակտիվիստները 30 րոպե ժամանակ էին տվել` նրանց ազատ արձակելու համար, հակառակ դեպքում` սպառնացել էին փակել Բաղրամյան պողոտան։

Նմանատիպ նյութեր