Սեպտեմբերի 2-ին Պուտինը Չինաստան կայցելի
ՌԴ խորհրդական Յուրի Ուշակովի խոսքով` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 2-ին կժամանի Չինաստան:
ՌԴ նախագահը կմասնակցի Ճապոնիայի դեմ Չինաստանի տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ կայանալիք տոնակատարություններին:
Այցի ընթացքում նախատեսվում է 20-ից ավելի փաստաթղթեր ստորագրել:


