Վերականգնվում է Էվերեստի գագաթը տանող լեռնագնացների երթուղին
Նեպալի մի խումբ մասնագետներ սկսել են Էվերեստի գագաթը տանող երթուղու վերականգնման աշխատանքները: Այն վնասվել էր չորս ամիս առաջ՝ ավերիչ երկրաշարժից:
Նախատեսվում է, որ լեռնագնացները կօգտվեն վերանորոգված երթուղուց արդեն այս տարվա աշնանը: Հիշեցնենք՝ երկրաշարժի հետեւանքով առաջացած ձնահոսքերից Էվերեստի վրա 18 լեռնագնաց էր մահացել: