Այս տարի Էվերեստի գագաթը նվաճել հնարավոր չի լինի
Այս տարվա տուրիստական սեզոնի ընթացքում Էվերեստ լեռան գագաթը նվաճել այլեւս հնարավոր չէ:
Զբոսաշրջային երթուղիները վնասվել եւ քանդվել են Նեպալի ավերիչ երկրաշարժի հետեւանքով առաջացած ձնահոսքերից:
Մասնագետների գնահատմամբ, երթուղիների վերականգնման համար շատ ժամանակ եւ ֆինանսներ կպահանջվեն:
Արդեն լեռնագնացների 42 խումբ չեղյալ է հայտարարել երթուղիները: Հիշեցնենք, որ ձնահոսքերի զոհ էր դարձել 50-ից ավելի լեռնագնաց, որոշներն էլ դեռեւս համարվում են անհայտ կորած: