211652_close_icon
views-count3308 դիտում article-date 11:39 27-08-2015

Ստեփան Դեմիրճյանը հրաժարվել է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ. «ՉԻ»

«Չորրորդ Իշխանությունը» գրում է. «ՉԻ» տեղեկություններով, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԺԿ առաջնորդ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի հետ։ Վերջինս Սերժ Սարգսյանի անունից հրավեր է փոխանցել Ստեփան Դեմիրճյանին, որի նպատակը սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը պետք է լիներ։ Նախագահականի աղբյուրների փոխանցմամբ, Ստեփան Դեմիրճյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու եւ սահմանադրական փոփոխությունների նախագիծը նրա հետ քննարկելու առաջարկից» ։

Նմանատիպ նյութեր