Իտալիայի Միլան քաղաքում փախստականների ու ոստիկանների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
                        Իտալիայի Միլան քաղաքում հարյուրավոր ներգաղթյալներ փակել են ճանապարհը, ինչն ուղեկցվել է ոստիկանության աշխատակիցների հետ ծեծկռտուքով, հաղորդում է Reuters-ը:
Ներգաղթյալներին վրդովեցրել են իրենց բնակության սարսափելի պայմանները և ձգձգվող բյուրոկրատական գործընթացները: Նրանք հայտարարել են, որ ստիպված են լինում երկար ու ձիգ ամիսներ սպասել, մինչև իրենց աշխատանք կտրամադրվի:
Աֆրիկայից ժամանած մոտ 300 փախստականներ փակել են քաղաք մտնող գլխավոր մայրուղին՝ բացականչելով «Փաստաթղթեր, փաստաթղթեր»:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

