2564 դիտում
10:26 25-08-2015
Նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի գործերը Հայաստանում լավ չեն. ՀԺ
«Հայկական ժամանակը» այսօրվա համարում անդրադարձել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանի գործունեությանը և գրել.
«ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Գրեյթ վելլի քամփընի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանի գործերը ևս Հայաստանում լավ չեն։ Պարզվում է՝ նրա «Գրեյթ վելլի քամփընի» ընկերությունը սնանկացել է դեռ փետրվար ամսին։ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ վելլի քամփընին» սնանկ է ճանաշվել այս տարվա փետրվարի 27-ին։
«Գրեյթ վելլիին» սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել Հայբիզնեսբանկը։ Ի դեպ, այս տարվա հուլիսի 9-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել նաև Օշական գյուղում գտնվող նրա «Աշտարակի գինիներ» գործարանը։ Այսպիսով, Արզաքանցյանի գործերը լավ չեն Հայաստանում, սակայն նա Հայաստանից դուրս էլ բիզնես ունի։ Օրինակ՝ հայտնի է, որ Ֆրանսիայի Կոնյակ քաղաքում գործարան է գնել վերջին տարիներին»։
Նմանատիպ նյութեր
5243 դիտում
10:14 19-03-2016
Նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի «Գրեյթ Վելլի» ընկերությունը սնանկ է ճանաչվել. «Ժողովուրդ»
3121 դիտում
09:53 18-01-2022
«Ալյանսի» ու Տիգրան Արզաքանցյանի ջրերը մի առվով չեն գնում․ «Փաստ»
Այս բաժնից
934 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
889 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»