1266 դիտում
21:39 24-08-2015
Շարունակական ստուգայցեր` բացօթյա ապօրինի առևտուրը կանխարգելելու նպատակով
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների հետ և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցների աջակցությամբ շարունակում է բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ համաքաղաքային ստուգայցերը:
Հերթական ստուգայցը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շուկայամերձ Վանթյան փողոցում էր, որտեղ սանիտարական ոչ պատշաճ պայմաններում, փողոցի ու հարակից մայթերի ողջ երկայնքով տասնյակ տարիներ իրականացվել է բացօթյա ապօրինի առևտուր:
Ստուգայցի շրջանակում առևտրով զբաղվող քաղաքացիներին մեկ անգամ ևս տեղեկացվել է, որ չսահմանված վայրում առևտուրն արգելված է օրենքով, ըստ այդմ բոլորին հորդորել են իրենց գործունեությունն իրականացնել բացառապես շուկաներում և առևտրի համար սահմանված մյուս տարածքներում: Հարակից շուկայի տնօրինության հետ էլ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ առևտրով զբաղվող քաղաքացիների համար տեղեր հատկացնել գյուղատնտեսական շուկայի բուն տարածքում:
Արդյունքում Վանթյան փողոցն ազատվել է բացօթյա ապօրինի առևտրից և ներկայում այնտեղ իրականացվում են նորոգման աշխատանքներ՝ փողոցը ավտոտրանսպորտի և հետիոտնի համար լիարժեք երթևեկելի դարձնելու նպատակով:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում գործում են գյուղմթերքի շուկաներ, նաև փոքր շուկաներ, իսկ շաբաթ և կիրակի օրերին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, կազմակերպվում են նաև գյուղմթերքի իրացման տոնավաճառներ: Բացի նշված վայրերից, որևէ այլ տեղ գյուղմթերքի առևտրի կազմակերպումն արգելվում է:Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կազմակերպված համատեղ ստուգայցի շրջանակում աշխատանքներ են տարվում նաև Մալաթիայի փողոցում հագուստի և զանազան իրերի առևտրով զբաղվող քաղաքացիների հետ, որպեսզի վերջինները ևս առևտուրն իրականացնեն բացառապես խանութների ու տաղավարների ներսում և վաճառքի իրերով չծանրաբեռնեն առևտրային գործունեության տարածքի արտաքին հատվածն ու մայթերը:
Ստուգայցերը կրելու են պարբերական բնույթ:
Նմանատիպ նյութեր
1172 դիտում
19:52 22-08-2022
Բացօթյա ապօրինի առևտուրը կանխարգելելու նպատակով քաղաքապետարանը շարունակում է ուժեցացված ստուգայցերը
802 դիտում
19:24 11-05-2015
Խիստ հսկողություն՝ բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու նպատակով
4323 դիտում
11:18 08-08-2018
Քաղաքապետարանում հրավիրվել է խորհրդակցություն՝ մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտուրը կանխելու վերաբերյալ
Այս բաժնից
508 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
442 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ