805 դիտում
19:24 11-05-2015
Խիստ հսկողություն՝ բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու նպատակով
Շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ որոշումների պահանջների կատարման նկատմամբ:
Զեկուցվել է, որ նախորդ երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է 39 դեպք: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Աղբը չսահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 59 վարչական արձանագրություն է կազմվել: Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ հայտնաբերվել և վարչական պատասխանատվության է ենթարկվել 4 իրավախախտ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել ակտիվացնել աշխատանքներն այս ուղղությամբ:
Անդրադառնալով կենսաապահովման ոլորտում տեղի ունեցող վթարներին և դրանց վերացման աշխատանքներին՝ քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է խստացնել հսկողությունը խրամուղիներ փորելու ուղղությամբ՝ բացառելով ապօրինի աշխատանքների իրականացումը: Քաղաքապետի հանձնարարությամբ այն բոլոր կազմակերպություններն ու անհատները, ովքեր կփորձեն առանց համապատասխան թույլտվության խրամուղիներ փորել, օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության:
Նմանատիպ նյութեր
1266 դիտում
21:39 24-08-2015
Շարունակական ստուգայցեր` բացօթյա ապօրինի առևտուրը կանխարգելելու նպատակով
1172 դիտում
19:52 22-08-2022
Բացօթյա ապօրինի առևտուրը կանխարգելելու նպատակով քաղաքապետարանը շարունակում է ուժեցացված ստուգայցերը
3414 դիտում
17:12 02-05-2017
Սահմանվել է խիստ հսկողություն՝ դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ
Այս բաժնից
511 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
460 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ