Ոստիկանի կողմից տարեց մարդուն ապտակելու դեպքի առիթով ծառայողական քննություն է նշանակվել. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեսախցիկը երեկ արձանագրել է, թե ինչպես է ավագ լեյտենատի կոչում ունեցող ոստիկանը առանց կաշկանդվածության [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/22/62457/][b]ապտակում[/b][/url] մոտ 70 տարեկան մի ծերունու: Դեպքը տեղի է ունեցել Հանրապետության հրապարակում «Ոտքի, Հայաստան» քաղաքացիական շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ՝ մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև քաշքշուկի ընթացքում։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ի պատասխան «Հայկական ժամանակի» հարցի հայտնել է, որ միջադեպի առիթով նշանակվել է ծառայողական քննություն։