69448 դիտում
23:43 14-01-2014
Զինծառայողի դեպքի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն. գործը Ս. Օհանյանի անձնական վերահսկողության տակ է
ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանի դեպքի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն: Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից:
Գործը գտնվում է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անձնական վերահսկողության տակ: Նշենք նաև, որ Սեյրան Օհանյանը դեպքից հետո երեկ եղել է նշված զորամասում:
Զինծառայողի առողջական վիճակում կա փոքր-ինչ փոփոխություն դեպի լավը:
Հիշեցնենք, որ Մհեր Արմենի Խլղաթյանը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել երեկ` հունվարի 13-ին, ՀՀ ՊՆ Վարդենիսի զինվորական հոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ և մարմնական վնասվածքներով:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ ինչպես հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունվարի 13-ի գիշերը, ժամը 03:30-ի սահմաններում, ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասից ծայրահեղ ծանր վիճակով, գրեթե անգիտակից, Երևանի Մուրացան փողոցի վրա գտնվող զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել Երևանի բնակիչ, 18-ամյա Մհեր Խլղաթյանը:
Հոսպիտալի մոտ հավաքված Մհերի մտերիմներն ու ընկերները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հայտնել էին, որ նա զորամասում դաժան ծեծի էր ենթարկվել և մարմնի վրա կան բազմաթիվ հետքեր և զորամասում, իմանալով, որ տղայի վիճակը դառնում է օրհասական, համաձայնվում են նրան տեղափոխել Երևան:
Նմանատիպ նյութեր
20698 դիտում
10:28 22-08-2015
Ոստիկանի կողմից տարեց մարդուն ապտակելու դեպքի առիթով ծառայողական քննություն է նշանակվել. ՀԺ
1937 դիտում
19:15 07-04-2014
ԱՆ աշխատակիցների կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու առթիվ նշանակվել է ծառայողական քննություն
1387 դիտում
22:31 16-04-2024
Սամվել Վարդանյանին ծեծելու հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել. «Sputnik Արմենիա»
Այս բաժնից
325 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
454 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
832 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ