Հնդկուհուն գլխատել են՝ եղբորորդու հետ սիրավեպի պատճառով
Հնդկաստանում երկու եղբայր գլխատել են իրենց քրոջը, որը սիրավեպ է ունեցել հորեղբորորդու հետ: Նրանք ցանկացել են ամուսնանալ, սակայն 17-ամյա հարսնացուի եղբայրները դեմ են եղել: Նրանք կտրել են քրոջ գլուխը եւ դրանով շրջել գյուղում:
Սպանելուց առաջ եղբայրները քրոջը տարել են գյուղի կենտրոնական հրապարակ եւ ծեծել: Հատկանշական է, որ աղջկան ոչ մեկ չի փորձել պաշտպանել, իսկ ոստիկանությունը ձերբակալել է նրա փեսացուին: Ներկայում եղբայրները որոնման մեջ են: