211652_close_icon
views-count2349 դիտում article-date 23:17 19-08-2015

Օգոստոսի 20-ին՝ «Երևանյան բառդ» հեղինակ-կատարողների երեկո Կասկադում

Երևանի քաղաքապետարանը օգոստոսի 20-ին՝ ժամը 20:00-ին, մայրաքաղաքի բոլոր բնակիչներին և հյուրերին սիրով հրավիրում է Կասկադ համալիր՝ Գաֆէսճյան արվեստի կենտրոնի հարակից տարածք՝ մասնակցելու «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում անցկացվող, արդեն ավանդական «Երևանյան բառդ» հեղինակ-կատարողների համերգային երեկոյին: Երեկոյի ընթացքում հանդես կգան հեղինակային երգի ճանաչված կատարողներ Վահան Արծրունին, Վախթանգ Հարությունյանը, Էդվարդ Զորիկյանը, Արմինե Հայրապետյանը, Քրիստ Մանարյանը և ուրիշներ:

Նմանատիպ նյութեր