211652_close_icon
views-count4282 դիտում article-date 08:47 18-08-2015

Սամվել Կարապետյանն իր ծննդյան տարեդարձն այսօր կտոնի Մոնակոյում. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է. «Մոսկվաբնակ գործարար Սամվել Կարապետյանն իր ծննդյան տարեդարձն այսօր կտոնի Մոնակոյում: Մեր տեղեկություններով՝ տարեդարձին մասնակցելու նպատակով Կարապետյանի սանիկների մի մասը՝ Գագիկ Ծառուկյանն ու իր փեսան՝ Հովիկ Աբրահամյանի որդին, Գագիկ Բեգլարյանն ու Սամվել Ալեքսանյանը մեկնել են Մոնակո: Սակայն երեկ տեղեկացանք, որ տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքներն ընդհատվել են մեկ օրով, քանի որ նրանք վերադարձել են Հայաստան՝ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հոր եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոր հոգեհանգստի արարողությանը մասնակցելու: Մեզ հասած լուրերով՝ նրանք այսօր կրկին Մոնակոյում կլինեն»:

Նմանատիպ նյութեր