Toyota-ն ներկայացրել է նոր Land Cruiser ամենագնացը. ֆոտոշարք
Toyota ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Land Cruiser 200 նոր ամենագնացը։ Վաճառքը կմեկնարկի ընթացիկ տարվա հոկտեմբերին։
Ավտոմեքենայի 4.5 լ ծավալով դիզելային նոր շարժիչը 271 ձիաուժ է ապահովում։
Նախորդ տարբերակի համեմատ՝ շարժիչի հզորությունը մեծացել է 2.5 տոկոսով։ Ավելի վաղ Toyota-ն ներկայացրել էր LX ամենագնացը։
Toyota-ն Land Cruiser-ի առաջին սերունդը թողարկել է 1951 թվականին։