«Բորուսիան» վերակենդանանում է, իսկ Մոուրինյոն՝ ծնկի գալիս. ծաղրանկար
Նախորդ օրերի ֆուտբոլային իրադարձություններից եվրոպական լրատվամիջոցները առավել մեծ ուշադրություն են դարձրել Գերմանիայի Բունդեսլիգայում Դորտմունդի «Բորուսիայի» տպավորիչ [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/15/61840/]հաղթանակին[/url]՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ (4:0), և Անգլիայի Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Սիթիի» [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/16/61879/]հաղթանակին[/url]՝ «Չելսիի» հանդեպ (3:0):
Ետ չեն մնում նաև ծաղրանկարիչները, որոնք համարում են, որ «Բորուսիան» Տուխելի օրոք նորից վերակենդանացել է և նախկին հզորությունն է ձեռք բերել:
Իսկ «Չելսիի» պարտությունը, իհարկե, ծաղրանկարիչների համար հերթական պատեհ առիթն է կսմթել Ժոզե Մոուրինյոյին: