Ահաբեկչություն՝ Պակիստանում. մահացածների թվում նախարար կա. տեսանյութ
Պակիստանում ահաբեկչության զոհ է դարձել երկրի ամենամեծ նահանգի՝ Փենջաբի Ներքին գործերի նախարարը: մահապարտ-ահաբեկիչը ներխուժել է նախարարության շենք եւ պայթյուն իրականացրել, որի հետեւանքով շինությունը գրեթե ամբողջությամբ վերածվել է փլատակների:
Նախարարության տվյալներով՝ տասնյակ զոհեր եւ վիրավորներ կան: Ոստիկանության տվյալներով՝ պայթյունը կազմակերպել է երկրի խոշոր խմբավորումներից մեկը՝ «Լաշկար-է-Ժանգվին»: Վերջերս իրավապահները սպանել էին խմբավորման առաջնորդին: