211652_close_icon

Ահաբեկչություն՝ Պակիստանում․ գրանցվել է 4 զոհ

views-count1155 դիտում article-date 11:46 22-04-2014
Պակիստանի հյուսիս֊արևմուտքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով գրանցվել է 4 զոհ։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։ Ահաբեկչությունը տեղի է ունեցել Հայբեր Փահտունխվա նահանգի Չարսադա քաղաքի շուկայում։ Ականապատ մոտոցիկլ է պայթեցվել ոստիկանական մեքենայի անցման ժամանակ, որի արդյունքում 3 ոստիկան և 1 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 30֊ը վիրավոր են։ Ներկայումս պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները։

Նմանատիպ նյութեր