Հենրիխ Մխիթարյան. Իդեալական մեկնարկ էր. տեսանյութ
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի Բունդեսլիգայի 1-ին տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ տարած 4:0 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/15/61840/]հաղթանակից[/url] հետո ֆեյսբուքի իր էջում կիսվել է տպավորություններով:
«Ֆանտաստիկ հաղթանակ էր, թիմի մեծ արդյունավետություն և հրաշալի երկրպագուներ: Ամեն ինչ, որն անհրաժեշտ էր իդեալական մեկնարկի համար», գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ այդ խաղում Մխիթարյանը դարձավ երկու գոլի հեղինակ: