36447 դիտում
17:54 13-08-2015
«Շտանգիստ» Արմենի տղան, ով կասկածվում է բազկամարտի Եվրոպայի նախկին չեմպիոնի վրա կրակելու մեջ` տեղափոխվեց Նուբարաշենի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` օգոստոսի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Ռուբեն Հակոբյանը միջնորդությամբ դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ Նշան Ավետիսյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Գագիկ Հեբոյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարեց քննիչի միջնորդությունը և Ն. Ավետիսյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով, դատարանի դահլիճից տեղափոխվեց Նուբարաշենի բանտ:
Պռոշյանցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Արդեն վստահ ենք, որ մեր գյուղում անպատժելիությունը վերանում է, թե չէ, ով էր տեսել` օրը ցերեկով գյուղապետարանի դիմաց կրակես մարդու վրա ու վստահ լինես, որ կպրծնես: Ճիշտ է` մի քանի ամիս ոստիկաններրը գյուղից դուրս չէին գալիս, բայց լավ էր` հայտնաբերեցին էդ սուտի լավ տղուն ու իրա արած քաջագործությունների համար պատասխան է տալու օրենքի առաջ»:
[img]/ups/images/0638940001439475231330347.jpg[/img]
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/12/61581/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 12-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության աշխատակիցները, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ հետախուզական գործողություններ և կատարելով բացատրական աշխատանքներ` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն էին տեղափոխել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ, 23-ամյա Նշան Ավետիսյանին:
Ն. Ավետիսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 34-104 (սպանության փորձ) հոդվածի հատկանիշներով: Քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության աշխատակիցները բացատրական աշխատանքներ կատարելով` կարողացել էին համոզել Ն.Ավետիսյանին, ով էլ ինքնակամ ներկայացել էր:
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչի որոշմամբ Ն. Ավետիսյանը ձերբակալվել էր:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, դեպքը [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/03/44902/]տեղի էր ունեցել[/url] այս տարվա մարտի 3-ին, [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/06/45169/]Պռոշյանի գյուղապետարանի դիմաց[/url]:
Ժամը 13:20-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ Պռոշյան գյուղի գյուղապետարանի դիմաց [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/04/44937/]կրակոցներ էին հնչել[/url]: Նշված վայր էին ժամանել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության աշխատակիցները` վարչության պետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաեւ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը, վարչության պետ՝ Սերոբ Հարությունյանի գլխավորությամբ, ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+