211652_close_icon
views-count42216 դիտում article-date 10:53 12-08-2015

Ոստիկանությունը հայտնաբերել է Պռոշյանի գյուղապետարանի մոտ բազկամարտի Եվրոպայի նախկին չեմպիոնի վրա կրակած անձին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 12-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության աշխատակիցները, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ հետախուզական գործողություններ և կատարելով բացատրական աշխատանքներ` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են տեղափոխել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ, 23-ամյա Նշան Ավետիսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ն. Ավետիսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 34-104 (սպանության փորձ) հոդվածի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության աշխատակիցները բացատրական աշխատանքներ կատարելով` կարողացել են համոզել Ն.Ավետիսյանին, ով էլ ինքնակամ ներկայացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչի որոշմամբ Ն. Ավետիսյանը ձերբակալվել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքը [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/03/44902/]տեղի էր ունեցել[/url] այս տարվա մարտի 3-ին, [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/06/45169/]Պռոշյանի գյուղապետարանի դիմաց[/url]: Ժամը 13:20-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ Պռոշյան գյուղի գյուղապետարանի դիմաց [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/04/44937/]կրակոցներ էին հնչել[/url]: Նշված վայր էին ժամանել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության աշխատակիցները` վարչության պետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաեւ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը, վարչության պետ՝ Սերոբ Հարությունյանի գլխավորությամբ, ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր