211652_close_icon
views-count8445 դիտում article-date 09:00 13-08-2015

Արփինե Հովհաննիսյանի լոբբինգով անձամբ Հովիկ Աբրահամյանն է զբաղվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում հավաստիացնում են, որ ՀՀ արդարադատության նախարարի թափուր պաշտոնի իրական հավակնորդը ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանն է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, անձամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է նրա լոբբինգով զբաղվել: Ավելին, նշվում է, թե իբր Սերժ Սարգսյանն այս թեկնածության մասով արդեն իսկ իր համաձայնությունը տվել է, սակայն, հանձնարարել է գաղտնի պահել` խոստանալով, որ արձակուրդից կվերադառնա եւ ամեն ինչ կասի: Ի դեպ, ըստ լուրերի, Հովիկ Աբրահամյանն իր վարչապետ դառնալուց հետո 2014-ի մայիսին է ցանկացել, որպեսզի Արփինե Հովհաննիսյանը նշանակվի արդարադատության նախարար, սակայն, այդ ժամանակ նախագահականում այլ որոշում է կայացվել»:

Նմանատիպ նյութեր