Այսօր Թբիլիսիում տեղի է ունենալու ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի «Բարսելոնա»-«Սևիլյա» հանդիպումը. տեսանյութ
Այսօր Թբիլիսիի «Բորիս Պայճաձեի» մարզադաշտում տեղի է ունենալու ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը՝ Չեմպիոնների Լիգայի գավաթակիր «Բարսելոնայի» և Եվրոպայի լիգայի հաղթող «Սևիլյայի» միջև:
Բուքմեյքերական գրասենյակները այս մրցավեճում բացահայտ առավելություն են տալիս «Բարսելոնային»: Մասնավորապես, «Վիվարոն» կատալոնյան թիմի հաղթանակը գնահատել է 1.35 գործակցով, ոչ-ոքին՝ 5.10, իսկ պարտությունը՝ 8.50 գործակցով:
Նշենք, որ վնասվածքի պատճառով կասկածի տակ է «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարի մասնակցությունը հանդիպմանը
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: