211652_close_icon
views-count10059 դիտում article-date 16:00 11-08-2015

Ղրիմում անցկացվող «Միսս Յալթա-2015» մրցույթում Վարդան կներկայացնի սեփական լողազգեստների հավաքածուն. ֆոտոշարք, տեսանյութ

Վերջերս Կիևում տեղի ունեցած VARDA™ բրենդի լողազգեստների շոուից հետո հայկական արմատներով հայտնի երգչուհի և պարուհի VARDA-ն (Վարդանուշ Մարտիրոսյան) կմասնակցի Ղրիմում կայանալիք «Միսս Յալթա-2015» գեղեցկության մրցույթում, որտեղ նա ժյուրիի անդմաներից մեկը կլինի և կներկայացնի սեփական լողազգեստների հավաքածուն, որը կցուցադրեն մրցույթի մասնակիցները: «Ես արդեն գիտեմ օգոստոսի 14-ի իմ անելիքները. Յալթայի ամենագեղեցիկ աղջիկների մասնակցությամբ մրցույթի ժյուրիի անդամներից մեկն եմ լինելու, որտեղ, գաղտնիք չէ, որ ամենագլխավոր մասը լողազգեստներով ցուցադրությունն է: Շատ եմ անհանագստանում, քանի որ մասնակիցները կրելու են VARDA™ բրենդի լողազգեստներ»,- գրել է սոցցանցում Վարդանուշ Մարտիրոսյանը: Նշենք, որ VARDA™ բրենդի արտադրանքն իր արժանի տեղն է զբաղեցնում շատ հայտնիների զգեստապահարանում, որոնցից են Քսենյա Սոբչակը, Լերա Կուդրյավցևան, դերասանուհի Նատալյա Դուդովան և այլոք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր