Victoria՛s Secret-ը ներկայացրել է լողազգեստների` հնարավոր է` վերջին հավաքածուն. Ֆոտոշարք
Տեղեկություններ են շրջանառվում, որ հայտնի ամերիկյան Victoria’s Secret ներքնազգեստի ապրանքանիշը դադարեցնում է լողազգեստների արտադրությունը:
Սակայն որոշ մասնագետներ կարծիք են հայտնում, որ ընկերությունը պարզապես օգտագործում է այդ տեղեկությունը` մեծացնելու հետաքրքրությունը հավաքածուի նկատմամբ:
Ինչևէ, առաջարկում ենք վայելել Բորա Բորա դրախտային կղզում լուսանկարված Victoria’s Secret-ի հրեշտակների մասնակցությամբ գեղեցիկ ֆոտոսեսիան, որը, հնարավոր է` էլ երբեք չի կրկնվի: