211652_close_icon
views-count12270 դիտում article-date 19:37 15-06-2014

Երևանում բախվել են Mercedes-ն ու ВАЗ 21150-ը. կա վիրավոր. ըստ տեղեկությունների Mercedes-ի վարորդին փոխել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Արաբկիր 17 փողոցի բնակիչ 26-ամյա Արսեն Գրիգորյանը Ազատության պողոտա և Հ. Ներսիսյան-Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում, իր վարած Mercedes մակնիշի 77 OT 077 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ 57-ամյա Գագիկ Խանոյանի վարած ВАЗ 21150 մակնիշի 34 VS 449 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 21150-ի ուղևոր Երևանի բնակիչ 44-ամյա Նաիրա Շահբազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Փաստի առթիվ վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարող ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Mercedes-ի վարորդը եղել է ոչ թե Ա. Գրիգորյանը այլ նրա ընկերը՝ հանրությանը հայտնի ճանապարհային ոստիկանության կողմից բազմիցս վարչական պատասխանատվության ենթարկված, ատոմեքենա վարելու իրավունքից 1 տարի զրկված, Երևանի նախկին ավագանու անդամ Ճվճվ Արոյի որդին: Այդ տեղեկությունը պետք է պարզվի նախաքննության ընթացքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր