21430 դիտում
11:45 07-08-2015
Հայտնի գործարարի փոխարեն երեխաների խաղահրապարակի հարցը լուծեցին Երևանի քաղաքապետը, վարչական շրջանի ղեկավարն ու ընկեր Արմենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երբ տարիներ առաջ հայտնի գործարար «Լավանդայի Արայիկը» Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 39/9 շենքում բնակիչներին բնակարաններ էր հատկացնում, նրանց սարեր էր խոստանում, թե բնակարանները լինելու են եվրոպական չափանիշներին համապատասխան, բակում երեխաների համար լինելու է ժամանակակից խաղահրապարակ, մեծահասակներն էլ ունենալու են իրենց զրուցարանները «բիսեդկա»:
Բնակիչներն էլ հավատալով հայտնի գործարարի խոստումներին` գնում են բնակարանները, սակայն հետո են զգում, որ «Լավանդայի» խոսքը գործից տարբերվում է:
Շենքի մի հատված անգամ գործարարը «զմռսել է» երկաթյա ինչ-որ կոնստրուկցիայով, ինչի թույլտվությունը քաղաքաշինության մասին օրենքի հատուկ դրույթներով նա չունի, սակայն բնակիչները արդարացիորեն ասում են, թե բազմաթիվ անգամ այդ հարցով դիմել են նրան, բայց անօգուտ և միշտ հիշում են ժողորդական առածը` «խևին խրատն ինչ անի, սևին` սապոնը»:
Շենքի անկյունային մի հատված ամբողջովին վերածվել էր աղբակույտի, որտեղ վխտում էին առնետները, իսկ գարշահոտության մասին խոսքերն ավելորդ են: Այդ հատվածով անցնելիս` բնակիչները պետք է հակագազներ կրեն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը տեղեկանում են, որ նշված բակում տիրում է հակասանիտարական վիճակ և երեխաներն էլ ունեն խաղահրապարակի կարիք:
Քաղաքապետ Տ.Մարգարյանի հանձնարարությամբ, վարչական շրջանի ղեկավար Ա. Սարգսյանի նախաձեռնությամբ նախ` լուծվում է աղբահանության խնդիրը, առանձին կառուցվում է աղբի հավաքման տեղ, իսկ հետո առնետներով լի գարշահոտ այդ տարածքը վերածվում է մի գողտրիկ մանկական խաղահրապարակի:
Երեխաների ծնողները ֆոտոլրագրողի հետ զրույցում իրենց շնորհակալությունն են հայտնում Երևանի քաղաքապետին, վարչական շրջանի ղեկավարին և իրենց շենքի բնակիչ ընկեր Արմենին, ասելով, որ նրանց շնորհիվ բակը բակի նմանվեց ու հիմա ամառվա այս տապին երեխաները տանը ոչ թե կտարվեն սարսափ ֆիլմեր դիտելով, այլ կունենան իսկական մանկական ժամանցի վայր:
Բնակիչներն էլ իրենց ուժերով ու միջոցներով հայտնի գործարարի շենքի կիսաքանդ պատերը վերանորոգեցին և այն ներկեցին սիրված հեքիաթներիի հերոսներով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1480 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)