211652_close_icon
views-count1403 դիտում article-date 18:20 06-08-2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ–ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ–ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյձի Տագուչիի հետ: Շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ, քաղաքապետը հույս է հայտնել, որ դեսպանի գործուն աջակցությամբ նոր խթան կտրվի երկու երկրների մայրաքաղաքների միջև գործնական հարաբերությունների ստեղծմանը: Անդրադառնալով միջազգային համագործակցությանը քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնացրել է նաև այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցություն է իրականացնում քույր և գործընկեր քաղաքների հետ: «Մենք այսօր համագործակցում ենք աշխարհի ավելի քան 50 քաղաքների հետ և անդամակցում միջազգային ու տարածաշրջանային շուրջ 10 կազմակերպությունների` ձևավորելով պայմանագրային ծավալուն դաշտ և իրականացնելով համատեղ ծրագրեր։ Մենք մեծապես կարևորում ենք տարբեր ուղղություններով և ոլորտներում համագործակցության խորացումը նաև ճապոնական քաղաքների ու, մասնավորապես մայրաքաղաք Տոկիոյի հետ և այդ հարցում, պարոն դեսպան, ակնկալում ենք նաև Ձեր գործուն աջակցությունը»,- ընդգծել է քաղաքապետը։ Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ջերմ ընդունելության ու ճապոնական քաղաքների հետ համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար, ՀՀ–ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյձի Տագուչին իր հերթին նկատել է, որ խոշոր քաղաքների առջև ծառացած խնդիրները հիմնականում միանման են և ընդգծել է, որ այս հարցում անշուշտ կարևոր է քաղաքների միջև փոխգործակցության ընդլայնումն ու փորձի փոխանակումը:

Նմանատիպ նյութեր