Շենգավիթ վարչական շրջանի և Սոչիի միջև ստորագրվել է «Մտադրությունների մասին» հուշագիր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանի և ՌԴ-ի քաղաքների և մարզերի միջև համագործակցության ծրագրով Շենգավիթ վարչական շրջանի պատվիրակությունն ացելել է ՌԴ Սոչի քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել Սոչիի Կենտրոնական վարչական շրջանի ղեկավարի և աշխատակազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական և մշակութային, մարզական և մի շարք այլ ոլորտներում կառավարմանն առնչվող հարցեր: Կողմերը քննարկել են նաև փորձի փոխանակման և համատեղ գործունեության ծրագրեր, ստորագրվել է «Մտադրությունների մասին» հուշագիր:
Այցի ընթացքում երևանյան պատվիրակության անդամները մասնակցել են «Էթնիկ համայնքների դերը քաղաքի զարգացման համատեքստում» սեմինարին:
Շենգավիթի ներկայացուցիչները այցելել են նաև Սոչիի հայկական եկեղեցի, հանդիպել հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Պատվիրակությունը հայկական համայնքին նվիրել է Հայոց մեծ եղեռնին նվիրված գրականություն, «Հայաստանի ազգային ատլաս» ժողովածուն և քարտեզների հավաքածու: