Արդարադատության նախարարի պաշտոնում Նահապետյանի նշանակումը ուշանում է երկու պատճառով. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Արդարադատության նախարարի պաշտոնը արդեն 15 օր թափուր է, չնայած Աժ կուլիսներում համոզված են, որ այդ պաշտոնում նշանակվելու է Աժ պատգամավոր, պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Կարծիք կա, որ Նահապետյանի նշանակումը ուշանում է երկու պատճառով: Նախ նա Երևանի թիվ 8 ընտրատարածքից է ընտրվել, և իշխանությանը ժամանակ է պետք վերջնական կողմնորոշվելու համար, թե ով է այստեղ լինելու պատգամավորի իշխանական թեկնածուն արտահերթ ընտրություններում, որովհետև պատգամավորի՝ նախարար դառնալուց հետո 40-օրյա ժամկետում այդ ընտրատարածքում պետք է տեղի ունենան նոր ընտրություններ: Նահապետյանի նախարար նշանակվելու պարագայամ թափուր են մնալու նաև Աժ՝ վերը նշված հանձնաժողովի նախագահի և ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոնները, որոնք նույնպես զբաղեցնում է Նահապետյանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։