Մենք չենք կարողանում վերահսկել ողջ երկիրը. մեզ մարդկային ռեսուրսներ են պակասում. Բաշար Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռուստաուղերձում խոստովանել է, որ երկրի որոշ տարածքներ սիրիական բանակը զիջել է ահաբեկիչներին և պատճառներից մեկը զինվորականների պակասն է:
«Մենք պետք է պաշտպանենք կարևորագույն տարածքները, որպեսզի թույլ չտանք մյուս տարածքների անկումը: Մենք ամուր ենք հոգով: Սիրիայի բանակում չկա «պարտություն» բառը: Սակայն մեզ մարդկային ռեսուրսներ են պետք: Բանակը չի հասցնում լինել երկրի բոլոր շրջաններում»,-ընդգծել է նա:
Ասադը նշել է, որ սիրիական բանակը շատ զոհեր է ունենում և դրանից նվազում է ահաբեկիչների դեմ պայքարողների թիվը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ սիրիական հակամարտության ընթացքում մինչ օրս սպանվել է 220 հազար մարդ: 11-ից միլիոնից ավելի մարդ հեռացել է իր տնից: