25411 դիտում
15:12 25-07-2015
Երևանի ՃՈ պետի գլխավորությամբ «գաի պլաշչադկան» շարունակվում է լցվել «գոլդ» համարանիշներով «երկաթյա նժույգներով». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի Ճանապարհային ոստիկանությունը Երևանի ՃՈ պետ, ոստիկանության մայոր Արման Հակոբյանի գլխավորությամբ շարունակում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածքը «լցնել» ոչ սթափ (խմած) վիճակում հայտնաբերված «վայ-վարորդների» ավտոմեքենաներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 24-ին, Երևանի ՃՈ աշխատակիցները «գաի պլաշչադկա» են տեղափոխել 47 տրասնպորտային միջոց, որոնցից 37-ի վարորդները մեքենաները վարել են «կոկոնները տաքացրած»:
Վերջին օրերին հանրապետությունում տեղի են ունեցել բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ, որոնց ժամանակ պարզվել է, որ վարորդները ավտոմեքենաները վարել են ոչ սթափ:
Ճանապարհյային ոստիկանության ղեկավար կազմը կրկին հորդորում է «վայ» վարորդներին, որ «կոկոնները տաքացրած» չվարեն տրանսպորտային միջոցներ ու պատուհաս չլինեն մյուս վարորդների համար:
Երեկ տեղափոխված ավտոմեքենաների մեծ մասը եղել է արտասահմանյան մակնիշի, իսկ բոլոր վարորդներն էլ ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ 100 հազարից մինչև 200 հազար դրամի չափով:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)